Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 10-ից հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով պետք է սահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սահմանել Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման նոր կարգը՝ համաձայն հավելվածի: Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 448-Ն որոշումը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀՀ կառավարության N -Ն որոշման
Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ
Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը:
Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից երդման տեքստի ընթերցումից հետո՝ նվագախմբի (Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքի hավելված 3-ով հաստատված երաժշտական խմբագրությամբ (այսուհետ՝ Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի (Oրենքի Հավելված 5-ով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ (այսուհետ՝ Oրենքի Հավելված 5) կենդանի կատարմամբ կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5):
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների սկզբում՝ նվագախմբի (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 5) կամ ձայնագրությունը (Oրենքի Հավելված 5) հնչեցնելով.
3) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացումը հայտարարվելուց հետո, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացումը և փակումը հայտարարվելուց առաջ՝ երգչախմբի (Oրենքի Հավելված 1) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 3).
4) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու ընթացքում՝ նվագախմբի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).
5) օտարերկրյա պետությունների նախագահների (ղեկավարների), օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների (կառավարությունների ղեկավարների), պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ արարողության սկզբում՝ նվագախմբի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).
6) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների բացման ժամանակ՝ նվագախմբի (Oրենքի Հավելված 3) կենդանի կատարմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտյան՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և երեկոյան՝ Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ՝ նվագախմբի և անձնակազմի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 5).
7) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկզբի ու ավարտի հանդիսավոր արարողության սկզբում՝ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).
8) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերն սկսվելուց առաջ՝ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5):
Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում՝ նվագախմբի (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).
2) Ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում կամ հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակների հանձման ժամանակ՝ մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (ալ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Հավելվածներ 1-6՝ առաջնորդվելով միջոցառման կամ արարողության ժամանակացույցով և ֆորմատով).
3) պետական տոներին (Oրենքի Հավելված 3), հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունների, պատմական իրադարձություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների բացման սկզբում՝ նվագախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 3 կամ Օրենքի Հավելված 4).
4) հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների սկզբում՝ մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (այլ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Հավելվածներ 1-6՝ առաջնորդվելով արարողության ժամանակացույցի սահմանափակումով և ֆորմատով):
5) միջազգային կամ հանրապետական պաշտոնական մրցումների ու մրցաշարերի կամ համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ կամ մրցանակների հանձնման արարողության ժամանակ՝ մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (այլ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Հավելվածներ 1-6՝ առաջնորդվելով միջոցառման ժամանակացոյցի սահմանափակումով և ֆորմատով):
Հայաստանի Հանրապետության օրհներգի այլընտրանքային կատարումը իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլատվությամբ:
Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի խախտման դեպքում սահմանել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: *Փողային նվագախմբի կողմից Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման դեպքում առաջնորդվել Օրենքի Հավելված 3-ի երաժշտական խմբագրությամբ՝ ադապտացնելով նվագախմբի կազմին և առաջնորդվելով Հավելված 3-ի հարմոնիկ լուծումներով և հաջորդականությամբ:

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
19600:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
211Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
45321.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
84619.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
159519.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
78919.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
103517.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
86417.07.2026, 09:42