Մկրտիչ Արզումանյանն ու Տիգրան Գյուլումյանը Նիկոլ Փաշինյանի առջև արդարանում են` ինչու են «Արևմտյան Հայաստան լացում»

«Մենք կարող ենք լինել ուժեղ, բայց ումի՞ց ուժեղ, քանիսի՞ց ուժեղ, քանի՞ գերտերությունից ուժեղ: Մենք այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին՝ անցնել այս կողմը: Դուք այսօր այս ուղերձը հստակ չասացիք»,- «Ցանկապատ» ներկայացումը դիտելուց հետո իր դժգոհությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը կցկտուր արդարացավ. «Դե պարզապես իրադարձությունները 1920 թվականին են տեղի ունենում, այսօրվա մասին խոսեինք, տեսանկյունները տարբեր կլինեին»:
Փաշինյանը շարունակեց՝ Բյուրականում նստած՝ Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան:
«Ամենամեծ ուղերձը դա էր»,- կրկին արդարացավ Մկրտիչ Արզումանյանը:
«Մենք էս ունենք, ու աչքներս տնկել ենք էն Հայաստան, էս Հայաստան, որը չկա»,- խաղընկերոջը լրացրեց սցենարի հեղինակ և ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը:
Նրանց արդարացումները բավարարեցին Փաշինյանին. «Ինձ համար կուլմինացիան այս նախադասությունն էր՝ չկա առաջնորդ, որ ցանկապատը քանդի ու ստեղծի Հայաստան: Այս նախադասության հետ ես համաձայն եմ, բայց այս տարբերակով՝ չկա առաջնորդ, որ դնի ցանկապատ ու ստեղծի Հայաստան: Մեր ռազմավարությունն է՝ ոչ թե քանդել ու ստեղծել Հայաստան, այլ դնել ու ստեղծել Հայաստան: Գնացեք Կիրանց ու տեսեք՝ ինչպես է դրվում ցանկապատ ու ստեղծվում Հայաստան»:

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
515:48
«Չապացույցների հետազոտման փուլում ենք». Տաթևիկ Սողոյան
915:42
«Ծնողն իր որդուն վստահում է պետությանը, իսկ համակարգային անկման հետևանքով՝ կորցնում նրան»․ Վահագն Սարոյան
4715:00
«ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի իրավունքների պաշտպան, ոչ թե խախտումների աջակից»․ իրավապաշտպան կազմակերպություններ
4514:36
«Արդյոք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում». Վիտալի Մանգասարյան
5814:12
«Հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը». Էդուարդ Շարմազանով
5714:06
Կապարակնքված տաղավարներից մեկի վարձակալի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
7514:00
«Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են»․ ՔԿ
7013:48