Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Պրահայում պարտված կողմը վճարեց Ջերմուկի պատերազմը կանգնեցնելու գինը՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս». Վահրամ Մարտիրոսյան

«Պրահայում պարտված կողմը վճարեց Ջերմուկի պատերազմը կանգնեցնելու գինը՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս». Վահրամ Մարտիրոսյան
122
Այսօր, 01:42

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը հանձնվել է Ջերմուկում։
Պարտությունը գին ունի։
2022-ի սեպտեմբերյան պատերազմի քաղաքական հետևանքները ռազմականից պակաս ողբերգական չէին։ Ընդամենը շաբաթներ անց Պրահայում պարտված կողմը վճարեց պատերազմը կանգնեցնելու գինը՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Այս պնդումը ունի պարադիգմային նշանակություն։
Հայաստանի քաղաքական դասը պատերազմը չի ընկալում որպես քաղաքականություն․ նրանց համար այն ընդամենը «կռիվ-կռիվ» է ու տարածքների գրավում։ Հիշեք՝ ինչպիսի ուրախությամբ ընդունեցին, երբ Բլինքենը միջամտեց ու կանգնեցրեց կռիվը։ Ոչ ոք հարց չտվեց՝ բա՞ այդ կռիվը ոչ զրոյական կետով կանգնեցնելու գինը ով և ինչպես է վճարելու։
Մենք վճարում ենք, ու դեռ վերջը չի երևում ինչքան ու ինչ ենք վճարելու 2020-ի նոյեմբերի 9-ի պարտության դիմաց։
Մեր ազգի դժբաղտությունը նրանում է, որ մեր խնդիրներով զբաղվում են աշխարհի մեխանիկայից 0 ստացողները։
Հայաստանում քաղաքական գործիչներ չկան, Հայաստանում կան հարյուրավոր քաղաքական մեկնաբաններ»։