Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ծառեր են տապալվել, սակայն թափուկը բնակիչներին չեն տալիս». Ոսկան Սարգսյան

«Ծառեր են տապալվել, սակայն թափուկը բնակիչներին չեն տալիս». Ոսկան Սարգսյան
112
Այսօր, 03:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Քամուց աննախադեպ թվով ծառեր են տապալվել, սակայն թափուկը բնակիչներին չեն տալիս
Երեկ եղել եմ Դիլիջան համայնքում։ Բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ այս տարի քամուց աննախադեպ մեծ թվով ծառեր են տապալվել։ Սակայն ազգային պարկի տարածքում թափված, քամատապալ ծառերը էժան գներով չեն տրվում համայնքի բնակիչներին։ Մինչդեռ ինչպես փաստերով ցույց է տվել «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դիլիջանի ազգային պարկի տարածքում կանաչ, կանգուն ծառերի ապօրինի հատումները շարունակվում են»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան