Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պատկերացրեք Զորյանի դեմքը, եթե տեսներ իր այսօրվա հանդիսատեսին»․ Լիլիթ Բլեյան

«Պատկերացրեք Զորյանի դեմքը, եթե տեսներ իր այսօրվա հանդիսատեսին»․ Լիլիթ Բլեյան
98
Այսօր, 17:30

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանական շքախումբը Ստեփան Զորյանի գործի հիման վրա բեմադրված ներկայացում է դիտել։ Հետո իբր ուրախ-ուրախ նկարվել էին տխուր դեմքերով դերասանների հետ։
Բա պատկերացրեք Զորյանն ինչ տխուր դեմք կընդուներ՝ շքախմբի ղեկավարին տեսնելով։ Իր պատմական թեմաներով վեպերը գրելիս՝ նա լրիվ այլ կերպարներով էր ոգեշնչվում։ Ասում էր՝ ես իմ պատմավեպերը սկսեցի գրել, քանի որ «ինձ միշտ զարմացրել և հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից, բռնությունից ազատ պահելու համար»։
Դե արդեն մոտավոր պատկերացրիք Զորյանի դեմքը, եթե տեսներ իր էսօրվա հանդիսատեսին։ Հիմա երևի Չարենցի, Մաթևոսյանի (մյուս տուժածների) հետ նստած՝ բողոքում են իրենց դառը հետմահու կյանքից»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան