«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան

«Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Գոյ թատրոնի» ոչնչացման նոր էջ։ «Գոյ թատրոնի» պատմությունը շարունակում են ջնջել։ Մեկ ամիս առաջ հեռացրին թատրոնի պաստառները, անվանումը, տոմսարկղը։ Մենք գիտեինք, բայց չբարձրաձայնեցինք։ Սակայն այսօր այլևս լռել հնարավոր չէ․ քանի որ տեղեկություններ ունենք, որ արդեն քանդում են «Գոյ թատրոնի» ԲԵՄԸ։
Այս ամենը փաստում է մեկ բան․ որոշ փոքրոգի և թատրոնից հեռու մարդիկ թատրոն չէին ուզում, նրանց պետք էր պարզապես տարածք։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, իր անպատասխանատու և ստոր որոշումներով, իրականում ոչ թե ծառայում է արվեստին, այլ իրականացնում է ցինիկ գույքաբաշխման ծրագիր։ Այսօր նա հանդես է գալիս ոչ թե որպես մշակույթի գործիչ, այլ որպես «կացին», որը քանդում է ոչ թե պատերը, այլ՝ թատրոնի հոգին։
Թատրոնը, որի հիմքում տասնամյակների պայքար և ստեղծագործական ժառանգություն կա, վերածվում է իրենց համար «գրասենյակային տարածքի»։ Սա արվեստի հանդեպ արհամարհանքի գագաթնակետն է։
Հիշեցնեմ․ գործը դեռ դատարանում է։ Եվ մինչ դատարանը պետք է որոշում կայացնի, նրանք արդեն գործում են որպես դատավոր ու դահիճ։ Սա ոչ միայն անօրինական է, այլև՝ մշակութային հանցագործություն»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12