Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան

«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան
126
Այսօր, 19:00

«Հայտնի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմում մի հերոս կա, որին ասում են, որ Հուդան մահացած է: Հարցնում են՝ դիակը տեսե՞լ ես, ասում է՝ չէ, ես էնքան երկար եմ ապրում, որ առանց տեսնելու էլ կարող եմ ասել, որ մահացած է: Հիմա ես այնքան երկար եմ ապրում, որ կարող եմ ասել, թե ինչ է եղել: Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել՝ բռնել տվեք դրան: 16 ամիս հետո մարդիկ վազել են՝ բռնելու: Ի՞նչ կարող են գտնել: Ոչ մի բան չեն գտել: Որովհետև էն մասի համար ասված է, որ հանցագործություն չի, չեն կարող անդրադառնալ: Քաշված գործ: Մնում է ի՞նչ՝ փետրվարի 2-ը: Եվ այստեղ էլ գալիս է մի վատ, ցավոտ բան: Սրբազանը բոլոր 16 ամիսներին ուրիշ հարցազրույց չի տվել էդ թեմայով»,- դատարանի դահլիճում իրավիճակը ներկայացրել Միքայել Սրբազանը: