Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եթե ԱԺ-ում է այդպիսի հիստերիա անում, բա տեսախցիկներից դո՞ւրս ինչ հիստերիա կանի». Միքայել Աջապահյան

«Եթե ԱԺ-ում է այդպիսի հիստերիա անում, բա տեսախցիկներից դո՞ւրս ինչ հիստերիա կանի». Միքայել Աջապահյան
107
Այսօր, 19:30

«Ուրեմն, հունսի 4-ին սկսում են իմ դեմ նյութերը հավաքել: Ընդ որում՝ հայտարարություն է տալիս հանցագործության մասին ոստիկանության մի կապիտան, որի ստորագրությունը եթե տեսնեք, կասեք՝ այս մարդը հոգեբույժի կարիք ունի: Ուրեմն, ինչ-որ մի կապիտան հայտարարություն է տալիս, որովհետև ասել ա՝ բռնեեեեե՛ք դրան: Ազգային ժողովում նույնը չարե՞ց, չգոռա՞ց՝ ձեզ ԿԳԲ-ի պադվալներում կտեսնեք: Եթե ԱԺ-ում է այդպիսի հիստերիա անում, բա տեսախցիկներից դո՞ւրս ինչ հիստերիա կանի»,- դատական նիստի ընթացքում ասաց Միքայել Աջապահյանը:
«Ըստ էության, ես կոչ էլ չեմ արել ռազմական հեղաշրջման: Է, ես պարզ քաղաքացի եմ, կարող եմ բառեր ասել, որ ինձ կվնասեն էլ, կարող եմ ասել՝ մարդ եմ սպանել, պիտի բռնեք դատե՞ք»,- տարակուսեց Աջապահյանը:

«Եթե ԱԺ-ում է այդպիսի հիստերիա անում, բա տեսախցիկներից դո՞ւրս ինչ հիստերիա կանի». Միքայել Աջապահյան