Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մայր աթոռի թանգարանը համալրվել է «Երկրային դրախտի քարտեզ» բացառիկ ցուցանմուշով

Մայր աթոռի թանգարանը համալրվել է «Երկրային դրախտի քարտեզ» բացառիկ ցուցանմուշով
114
Երեկ, 22:24

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը տեղեկացնում է. «ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԱԶԴ ԱՌՆԵՄՔ
Սբ Էջմիածնի գանձերի համալրում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սիրահոժար բարերարությամբ մեծազնիվ Ռոզա Հովհաննիսյանի (Հայաստան) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները «Galeria Frame» վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ քարտեզ՝ «Երկրային դրախտի քարտեզ» խորագրով:
Քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել «DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus» երկհատոր աշխատության:
Քարտեզը, նորոգությունից հետո, կներառվի թանգարանային մշտական ցուցադրության մեջ»:

«Երկրային դրախտի քարտեզ»
«Երկրային դրախտի քարտեզ»
Աղբյուրը`   Մայր աթոռ