Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Փորձեմ հետ պահել Մկրտիչ Արզումանյանին հնարավոր նիկոլացման կործանարար ճանապարհից». Նաիրի Հոխիկյան

«Փորձեմ հետ պահել Մկրտիչ Արզումանյանին հնարավոր նիկոլացման կործանարար ճանապարհից». Նաիրի Հոխիկյան
129
Այսօր, 00:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Նիկոլը գնաց Մկրտիչ Արզումանյանի բեմադրած ներկայացմանն ու խոսեց իրեն հատուկ այլասերման մասին։ Նիկոլը հատուկ էր ընտրել Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ստեղծագործության բեմականացումը, որտեղ պատմվում է պապենական սովորույթների և նաև թշնամու կերպարի' թուրքի մասին։
Նիկոլն ինչ-որ հիմար բաներ խոսեց ցանկապատերի մասին, գովեց կառավարությանը, հարևանների հետ համերաշխություն քարոզեց' առաջարկելով խմբագրել պիեսը և այլ կերպ ներկայացնել։ Դերասանները վախվորած ընդդիմացան, խոսեցին հայրենի հողի մասին, բայց քանի որ դիմացը երկրի իշխանությունն էր, չհամարձակվեցին կոշտ լինել։
Մեծ հաշվով Նիկոլին չէր էլ հետաքրքրում դերասանների կարծիքը, նա թքած ուներ դերասանների ու ներկայացման վրա։ Նրան պետք էր երկու բան.
1. իր ներկայությամբ վարկաբեկել, այլասերել լավ համբավ ունեցող ներկայացումը,
2. գրաքննության նախադեպ ձևավորել ստեղծագործական աշխարհում:
Ֆեյսբուքյան արմատական ընդդիմությունն էլ իր հերթին փոխանակ պաշտպաներ դերասաններին, հարվածների տակ առավ հենց նրանց ու ամեն տեսակի մեղադրանք ու վիրավորանք ասես հնչեցրեց, թիրախավորեց հատկապես Մկրտիչ Արզումանյանին։
Իրականում ինձ համար անհասկանալի էր, թե ինչու ֆեյսբուքյան ընդդիմությունը այդպես քարկոծեց այդ մարդուն։
Եվ այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օգտվեց առիթից ու հրապարակային գովասանքի խոսքեր հնչեցրեց Մկրտիչ Արզումանյանի հասցեին։
Սա պարզունակ, բայց գործող մեթոդ է, երբ մի կողմից մերժված անձին գրավում է մյուս կողմը, իսկ հանրային համակրանք վայելող այդ դերասանը, որ երբեք քաղաքական կարծիք չի հայտնել, մերժվելով ու քարկոծվելով ընդդիմադիրների կողմից, հիմա ակամա կարող է հայտնվել Նիկոլի գրկում։
Առաջիկա օրերին անպայման պիտի ներկա լինեմ Մկրտիչ Արզումանյանի որևէ ներկայացման, որպեսզի փորձեմ հետ պահել հնարավոր նիկոլացման արատավոր ու կործանարար ճանապարհից։ Մտավորականները պետք է իմանան, որ ոչ բոլոր ընդդիմադիրներն են իրենցից առավելագույնը պահանջում և/կամ քարկոծում։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան