Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հետնիկոլական Հայաստանում պետք է հաստատվի համերաշխություն». Սոս Հակոբյան

«Հետնիկոլական Հայաստանում պետք է հաստատվի համերաշխություն». Սոս Հակոբյան
115
Այսօր, 02:06

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես այն կարծիքին եմ, որ հետնիկոլական Հայաստանում պետք է հաստատվի համերաշխություն, թե ինչ ընթացակարգով և գործիքներով՝ քննարկելու հարց է։ Բայց, որ ի վերջո որոշակի մակարդակում (առնվազն քաղաքական, որոշակի դեպքերում՝ իրավական) պետք է ներում լինի, դրանում կասկած չունեմ։
Այնուամենայնիվ, այս պահին չեմ կարողանում ինձ համոզել, ինչպես պետք է ներվեն պրոֆեսիոնալ (որակավորված) դահիճները։
Այս պահին չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի կլինի անտեսել Գերաշնորհ Միքայել Սրբազանի նկատմամբ քաղաքական, անխիղճ և անբարո հետապնդում իրականացնող քննիչներին, դատախազներին և դատավորներին։ Նրանք իմ աչքերում առավել անարժան են, քան քաղաքական պատվեր տվողը, քանի որ իրենք ունեն ԲԱՐՁՐ իրավաբանական որակավորում, լիազորություններ և արդարադատության համակարգի անբաժանելի մասն են։
Գտնում եմ, որ գուցե անվերահսկելի հանրային պարսավանք անելու դեմը անհրաժեշտ լինի առնել, սակայն այդ մարդիկ պետք է ենթարկվեն իրավական պատասխանատվության։ Առնվազն այդքանը։ Ինչը և, կլինի բարյացակամ վերաբերմունք այդ մարդկանց նկատմամբ։
Դրանից հետո կստեղծենք մեխանիզմներ, որ որոշակի մասնագիտական արարքներ (ոչ միայն քրեական օրենսգրքով արգելված) կատարող իրավաբանները զրկվեն իրավունքից որևէ կարգավիճակում զբաղվել իրավունքների պաշտպանությամբ, դատական ներկայացուցչությամբ, իրավաբանական խորհրդատվությամբ, և իրավաբանի որակավորում պահանջող հանրային ծառայությամբ։
Հ.Գ. Իսկ Սրբազան Միքայելը ՄԵԾ կերպար է, և ինչքան փորձում են սեղմել, փոքրացնել նրան, այդքան նա ավելի մեծ տարածում է ստանում»։

Աղբյուրը`   Սոս Հակոբյան