Հրապարակվել է Ազատի զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Հիշեցնենք, որ վաշտի հերթապահ Ռ․Մ-ն 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, պատասխանատու լինելով ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի անվտանգության և պահպանման համար, ինչպես նաև ներքին ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն՝ կրելով վառարանը վառելուն հետևելու պարտականություն, անհարկի բացակայել էր կացարանից՝ բջջային հեռախոսով խոսելու նպատակով: Բացակայելու պատճառով Ռ․Մ-ն չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ: Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը և կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:
Նշենք, որ Ե.Հ-ի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ). վարույթը դատաքննության փուլում է»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
176Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
28230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
45328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
47128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38327.10.2026, 10:12