Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե հոգևոր առաջնորդները պայմանավորվածության գան, Փաշինյանից ծպտուն չի լսվի Եկեղեցու դեմ». Նաիրի Հոխիկյան

«Եթե հոգևոր առաջնորդները պայմանավորվածության գան, Փաշինյանից ծպտուն չի լսվի Եկեղեցու դեմ». Նաիրի Հոխիկյան
142
Այսօր, 16:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։ Գարեգին Բ-ն և Լևոն 14-րդը խոսել են ինչպես հոգևոր համերաշխության, այնպես էլ Արցախի հայկականության թեմաներով։
Ինձ համար Վեհափառի այս այցը Վատիկան ավելի շատ քաղաքական նպատակներ ունի։ Հռոմի պապը հզոր աշխարհաքաղաքական ազդեցություն ունի, և եթե երկու հոգևոր առաջնորդները պայմանավորվածության գան, Նիկոլ Փաշինյանից այլևս որևէ ձայն, ծպտուն չի լսվի Եկեղեցու դեմ։
Առաջիկա օրերին կհասկանանք»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան