Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Բնությանն անհայտ այս կենդանատեսակը նպատակահարմար չի համարել ինձ ընդունել». Էդգար Ղազարյան

«Բնությանն անհայտ այս կենդանատեսակը նպատակահարմար չի համարել ինձ ընդունել». Էդգար Ղազարյան
156
Այսօր, 20:00

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բնությանը անհայտ այս կենդանատեսակը, որը մինչև Ազգային ժողովի պատգամավոր դառնալը, ամենաբարձր դիրքում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի գործավար, այսօր որոշել է միանալ իմ հանդեպ իրենց խմբակցության մյուս պատգամավորների կողմից ցուցաբերվող հանցագործությանը և նպատակահարմար չի համարել ինձ ընդունելության արժանացնել՝ ցուցաբերելով խտրականություն։
Կարծում եմ՝ կգա ժամանակ, երբ ես սրանց բոլորին մեկ օր՝ խմբակային ընդունելության կարժանացնեմ»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան