Իսրայելը հայտարարել է, որ Գազայի ամբողջական գրավումը կտևի մի քանի ամիս

Իսրայելցի զինվորականներին մի քանի ամիս կպահանջվի Գազա քաղաքն ամբողջությամբ գրավելու և ևս մի քանի ամիս՝ այն «մաքրելու» համար։
Ըստ TASS-ի՝ նման մոտավոր ժամկետներ է տվել Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի, և ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական ամբողջ ենթակառուցվածքը մաքրելու համար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Դեֆրինը ընդգծել է, որ զինվորականներին որևէ ժամանակային սահմանափակում չի տրվել։ «Մենք կգործենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ առևանգված մարդկանց տուն վերադարձնելու և Գազայում ՀԱՄԱՍ-ի ռեժիմը ոչնչացնելու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ բանակն սկսել է Գազա քաղաքի վրա նախատեսված լայնածավալ ցամաքային հարձակում։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
7902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
104Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
115Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
122Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
201Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
100Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
115Երեկ, 17:12