«Ռուսաստանը նախատեսում է Ուկրաինայում սկսել ևս երկու ծանր հարձակողական արշավ». Զելենսկի

Ռուսաստանը նախատեսում է Ուկրաինայում սկսել «ևս երկու ծանր հարձակողական արշավ»։ Ուկրաինայի զինված ուժերին այս հարձակողական գործողություններին դիմակայելու համար գործընկերներից ավելի շատ ռազմական օգնություն է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։
«Ես ուրախ եմ, որ Ռուսաստանի բոլոր առաջխաղացումները, նրանց բոլոր հարձակողական առաքելությունները, և դրանք արդեն երեքն են եղել, ձախողվել են: Բայց նրանք առաջիկայում պլանավորում են ևս երկու ծանր հարձակողական արշավ»,- ասել է Զելենսկին։
Նրա կարծիքով, սա կարևոր ազդանշան է։ «Նախ, այն, ինչ ես ասացի եվրոպացիներին Սպիտակ տանը նախագահ Թրամփի և նրա շրջապատի հետ։ Ես ասացի, որ ռուսները չեն կարողանա գրավել մեր արևելքը, և այն, ինչ նրանք ձեզ ասում են Սումի քաղաքը գրավելու մասին, այս ամենը սուտ է և մանիպուլյացիա։ Մենք կկարողանանք ցույց տալ և ապացուցել այս ամենը։ Եվ մենք հենց այդպես էլ աշխատեցինք։ Ռուսները պարտվեցին երեք արշավանք», - ասել է Զելենսկին։
Ըստ նրա, ռուսները «պարտվեցին», քանի որ մեծ թվով զոհեր ունեցան իրենց անձնակազմի շրջանում և մեծ քանակությամբ կորցրած տեխնիկա։
«Հիմա մեր զինվորները պետք է դիմանան և՛ բարոյապես, և՛ հոգեպես, նրանց պետք է աջակցություն։ Եվ նրանց պետք է աջակցել, առաջին հերթին, մեր գործընկերների զենքով և ֆինանսներով։ Որովհետև բոլոր ֆինանսները գնում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի արտադրությանը։ Ահա թե ինչով մենք պետք է աջակցենք ուկրաինացի զինվորին հիմա։ Եվ այդ դեպքում մենք կդիմանանք Ռուսաստանի Դաշնության կողմից ևս երկու մանիպուլյատիվ հարձակողական գործողությունների»,- կարծում է Ուկրաինայի նախագահը։

«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
32Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
69Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
76Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
78Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
74Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
86Երեկ, 17:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
85Երեկ, 17:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
86Երեկ, 16:42