Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին
183
Երեկ, 23:54

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։ Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։

Դրանցից մեկով, ըստ ադրբեջանական լրատվականների, նա խնդրել է, որ իր դեմ նախաձեռնված քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ պաշտպանում է միջնորդությունը: