Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կան ՔՊ-ականներ, որոնք սպասողական վիճակի մեջ են». Մարգարիտ Եսայան

«Կան ՔՊ-ականներ, որոնք սպասողական վիճակի մեջ են». Մարգարիտ Եսայան
117
Այսօր, 00:12

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը տարակուսանք հայտնեց, որ արդեն մի քանի ամիս է՝ սեղանին է դրված Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն միտված մի գործիք, և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում օգտվել դրանից։

«Եթե ԱԺ «Հայաստան» խմբակցությունն էլ միանա իմփիչմենթի գործին, դա կնշանակի, որ ՔՊ-ականներին ընդդիմադիր խմբակցությունները կկարողանան բերել ադեկվատության դաշտ։ Կան ՔՊ-ականներ, որոնք սպասողական վիճակի մեջ են, հետևապես, եթե ընդդիմադիր խմբակցությունները լծվեն այդ գործին, ՔՊ-ականներից որոշները կմիանան։ Ճիշտ կանի՝ «Հայաստան» խմբակցությունը քարը փեշից թափի և միանա այս գործընթացին»,- ասաց Եսայանը։

Մարգարիե Եսայանի հարցազրույցը