«2021-ի գրեթե բոլոր ցույցերին մասնակցել եմ, բայց ոչ թե իմ ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով». Արամ քահանա Ասատրյան

Հանրայինի եթերում խոսելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հարաբերությունների մասին՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանն ասել է, որ թեև հանդիպել է նրա հետ, փորձել բարձրաձայնել իր և համայնքի խնդիրները, սակայն վեհափառը զրույցը տարել է քաղաքական ուղղությամբ. «Ինքը լուծում էր քաղաքական որոշակի հարցեր՝ իմ միջոցով միգուցե, և այս ամենն ինձ համար մտածումի տեղիք եղավ, որ ինքն ինձ կասկածում է, համարում է փաշինյանական, թույլ տվեք էսպես ասեմ, որովհետև իր ամբողջ խոսակցությունն այն էր, որ եթե ես լինեի վարչապետի փոխարեն, ապա Ռոբերտ Քոչարյանի գումարները կօգտագործեի երկրի շենացման համար: Իհարկե, ես այլ հարցով էի իր մոտ և խնդիրն ավելի լուրջ էր, քան քաղաքականը և Քոչարյանի գումարները. կոնկրետ համայնքի հոգևոր հարց պետք է լուծվեր...»։ Քահանան նաև ասել է, որ իր կամքին հակառակ մասնակցել է ընդդիմության հավաքներին. «Եկեղեցին պետք է լինի վերքաղաքական. 2021թ․ ընդդիմության գրեթե բոլոր ցույցերին մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ, այլ՝ վերադասի։ Հրահանգը եղել է, մանավանդ, որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին»։ Հարցին, թե եթե ասեիք՝ չեմ գնում ցույցին, ի՞նչ կլիներ, պատասխանել է․ «Խնդիրներ կլինեին, պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում. ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Այդ պահին թելադրանքը վերևից այդպիսին էր, դա նաև ինձ էր անհարմարություն պատճառում, որովհետև ֆիզիկական առումով շատ հոգնեցուցիչ էր և ես էլ դեմ էի, որ գնամ ու որևէ քաղաքական շահ պաշտպանեմ»։

«Եթե ձեզ թվում է, թե թուրքը դաժան է, իսկ ռուսը՝ շատ բարի, չարաչար սխալվում եք»․ Արգիշտի Կիվիրյան
7701:06
«Որպես ՀՀ քաղաքացի՝ պարտավոր եմ մասնակցել ընտրությանը․ կատարե՛ք ձեր ընտրությունը»․ Հենրիխ Մխիթարյան
6600:42
«Ծրարի կամ քվեաթերթիկի վրա ոչինչ չգրեք, ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր»․ Դանիել Իոաննիսյան
6900:01
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 3 593-ի
116Երեկ, 22:51
««Անկախ դիտորդ»-ն իրականացնելու է 700 հոգանոց դիտորդական առաքելություն՝ 300 շրջիկ խմբերով»․ Դանիել Իոաննիսյան
63Երեկ, 22:36
«Դիմել ենք դատախազություն՝ պատգամավորի թեկնածուԴ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար»․ ՀԿԿ (տեսանյութ)
67Երեկ, 21:36
«Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը»․ Արև Աբելյան (տեսանյութ)
98Երեկ, 21:24
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
142Երեկ, 18:24