«Մյուսներն էլ Սերժի ժամանակ էին նույն բաներն անում»․ Սոֆյա Հովսեփյան
156
Այսօր, 13:42
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի շարք ծանոթներ, ընկերներ ունեմ, որոնք տարբեր միջոցառումների չեն մասնակցում կամ բոյկոտում են, քանի որ կառավարությունից հյուր կա կամ ինչպես ընդունված է ասել՝ «դրանց ներկայությունը իմ արժանապատվությունը նսեմացնում է», (մոտավոր նման բան)։ Բայց աշխատում են էն ոլորտում, որտեղ կառավարության անմիջական ենթակայություն կա: ՀԿ են ղեկավարում ու պետական դրամաշնորհներից օգտվում, բացատրելով ու պատճառաբանելով հազար բան, ներքին գրագրությամբ էլ շատ շնորհակալ լինում նախարարներից ու փոխերից։ Ամեն օր կատարում են նախարարի հրամանները, գնում են ժողովների ու լսում դրանց հերթական բարբաջանքները, բայց կինո չեն գնում, քանի որ ինչ որ նախարար էդ օրը եկել է կինո, կամ թատրոն չեն գնում, քանի որ «մեծն աննան», ներկայացման է եկել, որ գիրք կարդա։ Վերջապես, երկրում են ապրում, որտեղ կամա թե ակամա կատարում են էս կառավարության բստրածը ու մտնում իրենց օրակարգ: Չէ, բայց խնդալուն էն է, որ հետն էլ համարձակվում են պատերի տակ քննարկել ու քննադատել իմ անձը։ Այ մարդիկ, էդքան կարողացեք պայքարել առանց վախի, որքան ես եմ պայքարել ու շարունակում, կարողացեք շպրտել ձեր «պաշտոն» կոչվածը երեսներին ու նստեք տանը ինչքան կարողացաք ապրեք, բայց արժանապատվություններդ մի ծախեք, հետո կկարողանաք կամ կթույլատրեմ իմ անձը քննարկել։ Բայց ասածս էդ չէր։ Հա, ինչ էի ասում, ես Մկոյին չեմ պաշտպանում, չեմ էլ քննադատում, քանի որ Մկոյի տեղում չեմ եղել ու չգիտեմ ես ինչ կանեյի, իսկ չեղած տեղը խոսելը դատարկաբանություն է: Ես օրինակ վստահ եմ, որ քննադատողների 50% ոչ մի արտառոց բան էլ չէր անի՝ ինչպես և Մկոն, կկանգնեին, կլսեին, կճամփեին, հետն էլ շան թաթը կսեղմեին՝ քաղաքավարություն է, դաստիարակություն է և այլն։ էն 40% ը, առիթից կօգտվեին ու թաքուն սելֆի կանեին, որ թաքուն էլ ցույց տան իրենց հարցերը ինչ -որ տեղեր լուծելու համար, իսկ այ էն 10%-ը, որն էլի մի քանի մասի է բաժանվում շատ խառը կլինեին՝ կկռվեին, կամպատվեին, կձերբակալվեին, տուգանքներ կմուծեին ու էդպես միշտ ու շարունակ։ Հիմա էսքան տարբեր բաներից խոսեցի, որ վերջում հարց տամ՝ հեյ, ընկերներ ջան, ձեզ ի՞նչն է խանգարում դուրս գալ ենթակայությունից, բոյկոտել, չաշխատել, պահել ձեր արժանապատվությունը, պատուհան լվանալով փող աշխատել, բայց օրինակ ԿԳՄՍ-ի պիղծ հրահանգները չկատարեք: Ինչն է խանգարում, որ դուք չեք անում, բայց ըհն ուրիշներին դրդում եք, բրդում եք։ Չէ՜, չասեք երեխա ենք պահում, էդ գոնե ինձ մոտ չի անցնի, քանի որ ձեր երեխաների արյունն իմից կապույտ չի, բայց ես իրեն մի կտոր հաց ավել տալու համար չեմ սողացել ու իրեն էլ էդ վատ օրինակը չեմ ծառայել: Բա դուրս եկեք գործից ու էդ անտեր իբր «կրթական» գիտաժողովներին մի գնացեք, որոնք բացվում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձր հովանու ներքո ու ասեք՝ սա աշխատանքային հանդիպում էր, իսկ այ ժամանցայինը չեմ գնում, քանի որ նախարարն էնտեղ է: Էդ նույն նախարարն է, որի բարձր հովանիով դուք Արցախի մասին դասարանում չեք խոսում կամ ծանր հիվանդություն ունեցող մարդուն ցույց եք տալիս նախարարի կես ժամ առաջվա հրամանը ու արյուն չեք ծախում, դե դուք օրինավոր եք, նախարարի հրաման եք կատարում։ Լավ է, շատ գրեցի, ձեզ ճանաչեք, որ հետո կողքից նայելուց չամաչեք: Ի դեպ անպատվաբեր է բոլոր ղեկավարների ժամանակ հանցավոր լուռ համաձայնությամբ հլու հնազանդ աշխատելն ու ձեզ համոզելը, թե ձեր գործն եք անում, հիմա ոչ մեկին մի սրբադասեք, էն մյուս մշակութայիններն էլ Սերժի ժամանակ էին նույն բաներն անում ու լուռ օգնում, որ Սերժը հող նախապատրաստի նիկոլի գալու համար։ Կներեք, բայց դրա համար էլ էս «արտաքնոցային» վիճակից դուրս չենք գալիս: Չեք կարող էսքան գրածս անել, գոնե էս ախմախ օրակարգերի մեջ մի մտեք ու էս ծանր ու վտանգավոր իրավիճակներում ստից թեմաներով շեղվեք ու շեղեք։ Հիշե՛ք, մեր արժանապատվության վառ օրինակը նիկոլն է ու քանի ինքը լինելու է մեր գլխին իշխան, լոլո լոլո, լոլո լոլո»։