Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին հողեր է տվել»․ Ոսկան Սարգսյան

«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին հողեր է տվել»․ Ոսկան Սարգսյան
110
Այսօր, 02:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել.

Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքեցին, որ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը քաղաքի Ջրհողեր թաղամասում վերևի հատվածում տարբեր ձևերով հողեր է տվել իր համագյուղացիներին՝ Հաղարծին գյուղի բնակիչներին։ Այդ տարածքը Փոքր Դիլի է կոչվում։ Ի դեպ, Դավիթ Սարգսյանը ձևական աճուրդով Դիլիջանում հող է տվել նաև իր հարազատ եղբայր Սասունին, որի համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 300 հազար դրամով տուգանվել է։ Դիլիջանցիները հայտնեցին, որ Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, այն տարիներ շարունակ կառուցվում է։ Համայնքի ղեկավարը կազմակերպել է իր հայրենի գյուղում՝ Հաղարծինում եկեղեցու վերականգնումն ու վերաօծումը, իսկ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում հին եկեղեցին կիսաքանդ է, այն չի նորոգվում, համայնքապետը այդ հարցով չի զբաղվում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան