Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ»․ Հակոբոս քահանա Իսահակյան

«30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ»․ Հակոբոս քահանա Իսահակյան
86
Այսօր, 16:30

Տեր Հակոբոս քահանա Իսահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեր Արամ արթնացիր, դու չես խաչվողը, խաչվողները հիմա բանտում են։ Եվ բանտում են որովհետև աննահանջ կերպով միշտ պայքարել են արդարության, ճշմարտության, հայրենիքի փրկության համար։ Հուդան ժողովրդից մեկը չէր, այլ Տիրոջ 12 առաքյալներից։ 30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները։ Մատնելուց հետո անգամ Հուդան զգաց, որ կորցրեց իր առաքելական պատիվը և փոխարենը դարձավ մատնիչ։ Երբեք չեմ ցանկանա, որ նույնը դու զգաս, ծնողը կարող է բարկանալ, կարող է սխալվել էլ, բայց նա չի դադարի քո ծնողը լինելուց, չի դադարի քեզ սիրելուց, իսկ օտարի համար դու լոկ գործիք ես։ Ես դեռ հավատում եմ, որ հայացքդ կթեքես և կտեսնես իրապես խաչվողների հայացքը և իրենց անցած խաչի ճանապարհը և դառնապես լաց կլինես։
Ներքևում Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայրական հայացքն է, ուղղված բոլոր նրանց ովքեր այս հայացքի մեջ իրապես կարող են տեսնել խաչի իրական փառքն ու զորությունը»։