Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին արձակուրդային վճար չի տրամադրվում

Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին արձակուրդային վճար չի տրամադրվում
129
Այսօր, 19:30

Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին չի վճարվում արձակուրդայինը։ Աշխատակիցները նշել են՝ չվճարելու պատճառաբանությունն այն է, որ բյուջեում գումար չկա։ Այս ահազանգի հետքերով «Փաստինֆո»-ն դիմել է Քննչական կոմիտեին և Արդարադատության նախարարությանը։ Երկու հիմնարկներից էլ վստահեցրել են, որ գումարի խնդիր չկա և փոխանցումները կատարվում են։

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամենամյա արձակուրդը աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար։ Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը։

Մեզ ահազանգած քաղաքացիները, սակայն, պնդում են, որ նման խնդրի բախվել են։ Սա նշանակում է, որ կամ վերևներում տեղյակ չեն ներքին օղակներում ստեղծված իրավիճակից, որոնք հնարավոր է չարաշահում են վստահությունը, կամ էլ իրականությունն է թաքցվում»,- նշում է լրատվամիջոցը։