Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գյումրու տոնը որևէ մեկի ընտանեկան դժբախտության պատճառով չպետք է չեղարկվի»․ Արման Բաբաջանյան

«Գյումրու տոնը որևէ մեկի ընտանեկան դժբախտության պատճառով չպետք է չեղարկվի»․ Արման Բաբաջանյան
91
Այսօր, 20:30

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրու տոնը որևէ մեկի անձնական կամ ընտանեկան դժբախտության պատճառով չպետք է չեղարկվի։ Դժբախտությունների միջով անցած գյումրեցին պատասխանատու չէ, որ մի չկայացած կիսաքրեականի որդու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ու սահմանվել է տնային կալանք, կամ որ թեմի առաջնորդի խափանման միջոցը երկարաձգվել է, և նա կարող է մնալ անազատության մեջ։ Հուսով եմ, իշխող ուժը կդրսևորի բավարար կամք, որպեսզի գյումրեցիներին այս մղձավանջը «պարգևելուց» հետո գոնե չզրկի նրանց քաղաքի տոնին լիաթոք ուրախանալու հնարավորությունից»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան