Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացվել է

Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացվել է
120
Այսօր, 22:24

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը ԲԴԽ-ն վերացրել է։

ՄԻԵԴ վճռի հիման վրա Սուրեն Անտոնյանի վերաբերյալ գործը կրկին կքննվի ԲԴԽ-ում։

Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, դիմումը քննվել է առաջնահերթության կարգով։ Արդյունքում՝ ՄԻԵԴ-ը բավարարել է դատավորի դիմումը՝ արձանագրելով, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդության քննությանը Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել՝ կանխակալ լինելու պատճառով, ուստի, նրա մասնակցությունը գործի քննությանը ՄԻԵԴ-ը գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։

ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ ԲԴԽ-ն որոշում է կայացրել՝ նոր հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Սուրեն Անտոնյանի լիազորությունների դադարեցման մասին որոշումը և Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննության նպատակով դատական նիստ նշանակել հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ին։