Հանցագործները մոլորեցնում են՝ օգտագործելով տարածված խաղի անվանումը

579
Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ., 11:06
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Համացանցի տարբեր սոցիալական կայքերում ակտիվորեն գովազդվում է «Chicken Road» անվանումով հավելվածը, որի ներբեռման դիմաց Ձեզ խոստանում են վճարել ահռելի գումարներ:
Իրականում՝ հանցագործները մոլորեցնելու նպատակով օգտագործում են մեծ տարածում ունեցող խաղի անվանումը և լոգոտիպը՝ նպատակ ունենալով ապօրինի հասանելիություն ստանալ Ձեր բջջային հեռախոսին: Եթե ներբեռնեք այն, հնարավոր է կրեք ֆինանսական մեծ վնասներ։
Բջջային հեռախոսի համար նախատեսված ծրագրերը ներբեռնեք բացառապես Appstore(IOS) և Playstore(Android) հավելվածների միջոցով և զերծ մնացեք անհայտ կայքերից ուղիղ եղանակով որևէ ծրագիր ներբեռնելուց»:
Աղբյուրը` ՆԳՆ Ոստիկանություն

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
173Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
27930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
45028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
46828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37427.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38127.10.2026, 10:12