Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հսկայական գումարներ են տրամադրվում, սա՞ է որակը». Քրիստինա Վարդանյան

«Հսկայական գումարներ են տրամադրվում, սա՞ է որակը». Քրիստինա Վարդանյան
122
Այսօր, 17:36

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․ «Այս նկարներն Աջափնյակ վարչական շրջանի տեղադրված նյութից է։ Մարդիկ նույնիսկ չեն գիտակցում, որ բոբիկ ոտներով, լոգարանի հողաթափերով, առանց արտահագուստի բանվորները և անվտանգության տեխնիկայի իսպառ բացակայությամբ կատարված աշխատանքի փնթի արդյունքը բացակայող մակարդակի մասին է միայն վկայում։
Եվ սա Երևանն է, Լենինգրադյան փողոցը, ոչ թե մի խուլ գյուղում համագյուղացիներով տան պատի վերականգնում։ Բյուջեից հսկայական գումարներ են տրամադրվում, սա՞ է որակն ու արդյունքը։
Մարդը գերագույն արժեք է, ցանկացած պետության համար․․․»։