Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Այդ կնոջ ամուսինը հայհոյանքներ է ուղարկել ինձ․ ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»․ Սուրեն Թովմասյան

«Այդ կնոջ ամուսինը հայհոյանքներ է ուղարկել ինձ․ ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»․ Սուրեն Թովմասյան
96
Այսօր, 14:18

Օրեր շարունակ քննարկվում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մտերիմների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու աղմկահարույց լուրը։ Ըստ տարածված տեղեկատվության քաղաքացին փորձել էր կնոջն աշխատանքից ազատելու հարցը պարզաբանել։

«Ամուսնուս 4 կողերն են ջարդել, քիթն են ջարդել։ Քաղաքից դուրս ինչ-որ անծանոթ գործարանի տարածքում են ծեծի ենթարկել՝ Լուսակերտի կողմերում։ Իրեն խաբեությամբ տարել են այնտեղ։ Այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության մեջ, որ նույնիսկ ներկայացել են, թե ում կողմից են, ինչի համար են անում։ 40-50 մարդ է եղել։ Ամուսինս այդ վիճակում մի կերպ կարողացել է մեքենան քշելով հասնել տուն։

Դա իմ գործունեության հետ է կապված։ Իրենք ասում էին՝ թող դիմում գրի, դուրս գա, ամուսինս ասում էր՝ ոչ, դուրս չի գալու, դուք ով եք, որ ձեր ասածը պետք է անի»,- հայտնել էր ծեծվածի կինը։
«Այդ կնոջ ամուսինը հայհոյանքներ է ուղարկել ինձ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Սուրեն Թովմասյանը՝ բացառելով իր մտերիմների կողմից տղմարադուն ծեծելու փաստը։ Նա նաև նշեց, որ հարցաքննություն կլինի ու կպարզվեն մեղավորները։
Դիտարկմանը, իսկ հնարա

Սուրեն Թովմասյանի՝ իր աշխատակցի ամուսնու ծեծի մասին