«Այլընտրանքային կաթողիկոս կամ Հ1-ի ջանքերը ոչ մի կերպ չեն ստացվում». Տիգրան Դավուդյան
![]() 146 Այսօր, 18:48 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այլընտրանքային կաթողիկոս կամ տեղապահ պատրաստելու Հ1-ի ջանքերը ոչ մի կերպ չեն ստացվում։ Պարզվեց իր տարիքը Հիսուսի խաչելության տարիքի հետ համեմատող հավակնոտ քահանան իր ծուխում չի բնակվում, այլ Երևանի եկեղեցապատկան տնում է մնում, որն ի դեպ Վեհափառն է իրեն հատկացրել։ Հ1-ը հարկ վճարողների հաշվին 44,5 րոպե տրամադրեց պալատական քահանայի գովազդին և նա պատմեց, որ իրեն չեն սիրում, քանի որ հավատացյալներին «խմորեղեն» է բաժանել և իր ընկերոջ մկրտվող աղջնակը եկեղեցու Ավետարանի հետ խաղացել է. համ էլ ինքը վարչապետի տունն է օրհնել։ Սրբազանն էլ քահանաներին արգելել է առանց իր իմացության Երևան գնալ։ Բակում էլ նկատել է, որ իրեն և իր տիկնոջ՝ դարանակալ մարդիկ սպառնացել են, բայց ինքը իրավապահ մարմիններին չի հաղորդել, այլ դիմել է բակի տղաների օգնության։ Պարզվեց նաև, որ Տեր Հայրը իր սոցիալական էջում ցանկացել է մեր երկրի ղեկին տեսնել Չեչնիայի բռնապետ Կադիրովի նման մեկի։ Հ1-ի նախկին հյուրեր, կարգալույծ եղած վարդապետից ու Վանաձորի չաշխատող սարկավագից էլ նոր լուր չկա»: Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |
«Այլընտրանքային կաթողիկոս կամ Հ1-ի ջանքերը ոչ մի կերպ չեն ստացվում». Տիգրան Դավուդյան
14318:48««Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է»․ ՍԱՏՄ
12418:24«Հսկայական գումարներ են տրամադրվում, սա՞ է որակը». Քրիստինա Վարդանյան
17117:36«Մարտունակ բանակ ունենալը գոյության հարց է»․ Մհեր Մելքոնյան
8917:30Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց
15016:48Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
15716:42«Այդ կնոջ ամուսինը հայհոյանքներ է ուղարկել ինձ․ ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»․ Սուրեն Թովմասյան (տեսանյութ)
13714:18«Սպասվում է անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի անկում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
20213:30