«Տեր Արամը ծառայում է Փաշինյանին, գուցե հալածանքի տակ է կամ վախերի մեջ»․ Հովնան Սրբազան
![]() 126 Երեկ, 23:54 Տեր Արամն իր արտահայտություններով ցույց է տալիս, որ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Աստծուն։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնոր Գերաշնորհ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ «Նա հասկացել է՝ ում է ծառայում, ծառայում է Փաշինյանին, ինքը մարդապաշտ է»,- ընդգծել է Հովհան Սրբազանը։ Նրա դիտարկմամբ՝ Տեր Արամը խոսում է բարենորոգչության մասին, բայց հստակ չի ասում խոսքն ինչի մասին է։ «Նա շարունակում է Նիկոլ Փաշինյանի կողմից հեղինակված ծրագիրը․․․ Եղեցեին այն հաստատությունն է, որը շատ հարցերում «խանգարում» է՝ Փաշինյանի «բարենորգչական» ապազգային ծրագրերին։ Պետք է էր մեկը՝ հենց Եկեղեցու ներսից, որը հավանություն կտար այդ ծրագրերին, փորձեցին գտնել այդ անձին, բայց պետք է ասել, որ դարձյալ սխալվեցին, ում որ գտան, այդ անձը չէ, որ պետք է եկեղեցին՝ իրենց կառույցն առաջնորդեր»։ Ըստ Սրբազանի՝ Տեր Արամի վարքագծի հարցը գտնվում է Արագածոտնի թեմի առաջնորդի իրավասության ներքո, որից հետո հարցը կքննվի Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովում։ «Անձ, որ մինչև վերջերս կուրծք էր ծեծում Վեհափառ Հայրապետի պաշտպանության համար, ինչո՞ւ հանկարծ փոխվեց, իմ մտավախությունն այն է, որ այս մարդը գտնվում է ինչ-որ հալածանքի տակ կամ վախերի մեջ, որ չի կարողանում մի բան խոսել, ինչո՞ւ է ասում՝ ինձ ստիպեցին գնալ՝ մասնակցելու հանրահավաքներին, կարո՞ղ է վաղն էլ ասի, որ իրեն ստիպել են այդ գրառումները կատարել, Հանրայինի եթերին գնալ»,- նշեց Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
|
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ կառավարության բյուջետային քաղաքականության
3001:08«Դավաճանությունը ստիպում է դատապարտել իր հեղինակներին». Մետաքսե Հակոբյան
9100:36«Եկեք քարը փեշներիցս թափենք, Հայաստանի անունը դնենք Ալբանիա կամ Մելանյա». Էդգար Ղազարյան
8900:12«Տեր Արամը ծառայում է Փաշինյանին, գուցե հալածանքի տակ է կամ վախերի մեջ»․ Հովնան Սրբազան (տեսանյութ)
113Երեկ, 23:54«Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու». Սրբազան պայքար
114Երեկ, 23:36«Պետք է խոսքի իրավունք տալ նաև Տեր Մկրտիչ և Տեր Հովնան եպիսկոպոսներին». Տիգրան Դավուդյան
109Երեկ, 23:18Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
91Երեկ, 21:32«Ներկա աշխարհում իրավունքն ու արդարությունը հաճախ բռնատիրական կառույցների զոհ են դառնում»․ Արամ Ա
121Երեկ, 21:00