Սուրեն Թովմասյանին կհրավիրեն քննչական. «Ժողովուրդ»
![]() 91 Այսօր, 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին քննչական կոմիտեն պատրաստվում է ծանուցում ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության։ Օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը ևս պատրաստվում է քննչական կոմիտեում հարցաքննվելու ժամանակ հաղորդում ներկայացնել տուժող, ծեծված Արթուրի դեմ, որը հայհոյախառն հաղորդագրություն էր ուղարկել իրեն։ Ստացվում է, որ Կոմիտեում նոր քրեական գործ է հարուցվելու՝ այս անգամ ծեծվածի նկատծամբ: Ըստ քաղաքացի Վերոնիկա Մելիքյանի՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատվիրել է ծեծի ենթարկել իր ամուսնուն, որը գնացել էր իր կնոջը (Վերոնիկա Մելիքյանին) աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Սամվել Շահրամանյանը և ԱԺ պատգամավորները Եռաբլուրում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6110:06«Բաքուն վերացնում է Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը»․ Հովիկ Ավանեսով
10109:36Արցախի կորստից անցել է 2 տարի․ ուղիղ միացում՝ Եռաբլուրից (տեսանյութ)
14109:30«Սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր»․ Արցախի ԱԺ
12409:24Սուրեն Թովմասյանին կհրավիրեն քննչական. «Ժողովուրդ»
8609:06Նիկոլ Փաշինյանի սցենարը՝ Կաթողիկոսին գահընկեց անելու համար. «Ժողովուրդ»
11909:00Օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
11708:24Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ կառավարության բյուջետային քաղաքականության
22901:08