Շանթահարված խաչքարը վերականգնվում է

Մոտ 2 տարի առաջ Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն վարչական շրջանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին վնասված արձանագիր խաչքար ու ահազանգել։
Ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ խաչքարը վնասվել է կայծակի հարվածից:
Վերականգնող ճարտարապետի կողմից արված մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ կայծակի ուժը բավականին ուժգին է եղել և արդյունքում մոտ 1.0x2.3 մ չափեր ունեցած խաչքարը գրեթե ամբողջությամբ բեկորվել է։ Պահպանված քանդակազարդ և քանդակազուրկ փոքր հատվածներում նախնական շերտավորումներ և ճաքեր էին առաջացել։ Կայծակի հարվածից նաև տեղաշարժվել էր հսկայածավալ ժայռ–պատվանդանը, որի հարավ արևելյան անկյունային հիմնաքարը փշրվել էր։
Խաչքարի բոլոր բեկորները պահպանվել են տեղում։
13-րդ դարի այս արձանագիր խաչքարը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան է տեղափոխվել և մասնագետների վերահսկողությամբ վերականգնվում է։




Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12