Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մշակույթի գործիչները սո՜ւս, քնած են»․ Լիզա Ճաղարյան

«Մշակույթի գործիչները սո՜ւս, քնած են»․ Լիզա Ճաղարյան
102
Այսօր, 01:30

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն օր արթնանում եմ՝ հուսալով, որ, այնուամենայնիվ, մշակույթի գործիչները, մտավորականությունը համախմբված կընդվզեն «Կառավարությունը ես եմ» բլթացնողի դեմ՝ սովետական գլավլիտի պես՝ էն ժամանակ դրանց «կագեբեշնիկ» էին ասում, իր կիսագրագետ քիթը խոթելու համար արվեստի աշխարհ, իր խղճուկ «գիտելիքը» նրանց պարտադրելու համար...
Չէ, չկան, «սո՜ւս, քնած են...»։
Սա էլ հո «մեր անկախությանը վտանգող» Արցախը չի, որ գլուխներդ տմբտմբացնեք «գորՁից» վերջապես հասկացողի պես, պարոնայք ու տիկնայք, տրեխներով մտել է ազատ ստեղծագործողի աշխարհ ու կոխկռճում է ձեր արժանապատվությունը։
Եթե ունեք դրանից»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան