«Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս». Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին. «Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:
Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ:
Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իմ ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ մեր պայքարի առաջնագծում:
Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր մեզ հետ հավասար կամ նույնիսկ ավելի մեծ ջանքերով կռիվ են տվել սրանց դեմ տարբեր հարթակներում: Համոզված եմ, որ իրենց արածն իր արդյունքները տալու է:
Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:
Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ»:

«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
10903:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
10901:06
«Քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»․ Նիկոլ Փաշինյան
12000:06
«Մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև, և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
110Երեկ, 23:48
«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո
169Երեկ, 23:43
«Քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածել»․ Արսեն Աղաբաբյան
89Երեկ, 23:00
«Պետություն ունենալու համար ազգը պետք է ստորադասես պետությանը»․ Արգիշտի Կիվիրյան
89Երեկ, 22:48
Բեռլինում ոստիկանությունը սկսել է ձերբակալել ցուցարարներին
184Երեկ, 22:37