«Եթե Գոշն իմանար, թե իր անվան մեդալն ում են շնորհում, մի քանի կոշտ բան կասեր»․ Ռուբեն Մելիքյան
![]() 159 Այսօր, 19:24 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մեծ վարդապետ Մխիթար Գանձակեցին (Գոշը) իմանար, թե իր անվան մեդալն ովքե՛ր են շնորհում և ո՛ւմ են շնորհում, ապա իրեն բնորոշ կոշտ գրաբարով հաստատ մի քանի կոշտ բան կասեր։ Վստահ եմ»։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «ՀՀ նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով»։ Նշենք, որ Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սրբազանի գործով հանրային մեղադրողներից է։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |
«Աշխարհահռչակ ջութակահարի համերգն է, ֆիլհարմոնիկում լույս չկա»․ Հովսեփ Կուբատյան
8020:18«Լեռներում տեղաց առաջին ձյունը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8620:12«Հերիք է շինթույլտվություններ շաղ տաք, Երևանն էլ չի դիմանում»․ Աննա Ավետիսյան (տեսանյութ)
6820:06Արծվիկ Մինասյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց
8319:42«Եթե Գոշն իմանար, թե իր անվան մեդալն ում են շնորհում, մի քանի կոշտ բան կասեր»․ Ռուբեն Մելիքյան
13519:24«Երևանը կաթվածահար է եղել»․ Մկրտիչ Իսրայելյան
24418:18«Մարդիկ էս պայմաններում ո՞նց ապրեն, ո՞նց շնչեն»․ Արսեն Նիկողոսյան
11616:24«Թյուրիմացություն է տեղի ունեցել մեր տարածած նյութում»․ ՍԱՏՄ
12715:06