«Երախտապարտ կլինենք, եթե նախագահ Պուտինն ու պատրիարք Կիրիլը միջամտեն գերիների ազատ արձակման հարցով»․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են․
«Ղազախիստանի մէջ տեղի ունեցած միջ-կրօնական միջազգային գագաթնաժողովին պետութեան հրաւէրով իրենց մասնակցութիւնը բերին եւ բացման նիստին խօսքեր արտասանեցին Ռուսիոյ Քիրիլի Պատրիարքը եւ Արամ Ա. Կաթողիկոսը:
Այս առիթով, անոնք առանձին հանդիպում ունեցան: Երկու հոգեւոր պետերը լայնօրէն քննարկեցին հայ եւ ռուս եկեղեցիներու պատմական յարաբերութիւնը աւելի զարգացնելու կարելիութիւնները:
Կրօնական հարցերու առընթեր, արծարծուեցան նաեւ հարցեր ու մտահոգութիւններ՝ Հայաստանի եւ Ռուսիոյ յարաբերութեան, Ազրպէյճանի կողմէ Արցախի գրաւման, եկեղեցիներու ու պատմական-մշակութային կոթողներու նկատմամբ Ազրպէյճանի իշխանութեան վերաբերումին, ինչպէս նաեւ Պաքուի մէջ պատանդ պահուող Արցախի քաղաքական ու ազգային դէմքերու բանտարկութեան մասին: Յիշեալ հարցերուն գծով տեսակէտերու ու մօտեցումներու անկեղծ փոխանակում տեղի ունեցաւ երկու հոգեւոր պետերուն միջեւ։ Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ մեր ժողովուրդը մեծապէս երախտապարտ պիտի ըլլայ Արցախի կրօնական ու պատմական-մշակութային կառոյցներու պահպանման եւ հայ բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման գծով, եթէ նախագահ Փութին եւ Քիրիլ Պատրիարք իրենց անհրաժեշտ միջամտութիւնը կատարեն Ազրպէյճանի իշխանութեանց մօտ։
Յայտնենք, որ Քիրիլ Պատրիարքին եւ Արամ Ա. Կաթողիկոսին միջեւ սերտ բարեկամութիւն գոյութիւն ունի՝ շուրջ յիսուն տարիներու վրայ տարածուած: Անոնք իրենց երիտասարդութեան օրերէն սկսեալ միշտ միասին մասնակցած են միջ-եկեղեցական ժողովներու եւ սերտօրէն գործակցած:
Հանդիպման ընթացքին Նորին Սրբութեան կողքին ներկայ էր Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան»:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
173Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
27930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
45028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
46828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37427.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38127.10.2026, 10:12