«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր հավերժական, ճշմարիտ ու արժանապատիվ Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր։
Խաչատրյան համերգասրահում Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը Սիբելիուի Ջութակի կոնցերտով բացեց մեր տաղանդավոր Սերգեյ Խաչատրյանը։
Սերգեյն ու նրա նման նվիրյալները թթվածնի ուժ ունեն, չեն թողնում, որ շնչահեղձ լինես «Իրական Հայաստանում», ապրեցնում են ու հաստատում, որ մեր տաղանդի ուժով վերընձյուղվելու ենք, ուղղելու ենք մեր կոտրված ողնաշարն ու նվաստացած արժանապատվությունը, որ ոչ մի պատահական անցորդ, ոչ մի քոչվոր, ոչ մի կիսագրագետ ծաղրածու, անգամ՝ ճակատագրական սրիկա, չի կարող խմբագրել ու խեղել մեր մաքուր զարկերակը։
Այնուամենայիվ, համերգում «իրական Հայաստանից» մի սեպ ներկա էր։ Կոնցերտի առաջին մասը կատարվեց մթության մեջ․ դահլիճը հոսանքազրկված էր։ Դրանից չխամրեց կատարումը․ ֆիլհարմոնիկն ու Սերգեյը բացառիկ ներդաշնակ էին ու ճառագող․ բառերով չնկարագրվող․․․
Հետո, երբ չդադարող ծափերից հետո, Սերգեյը Կոմիտասի «Ծիրանի ծառը» կատարեց, մտածում էի՝ հանկարծ չխաթարվի «Իրական Հայաստանի գեղագիտությունն» ու մեր հարևանները էմոցիոնալ դիսկոմֆորտի մեջ չհայտնվեն․․․»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12