Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ՀԷՑ-ում երկուշաբթի ազատումներ կլինեն». Ռոմանոս Պետրոսյան

«ՀԷՑ-ում երկուշաբթի ազատումներ կլինեն». Ռոմանոս Պետրոսյան
116
Այսօր, 11:12

«Եթե պետության միջամտությունը չլիներ, դա ոչ թե մեկուկես ժամ կտևեր գուցե 3 կամ 6 ժամ»,- ՔՊ–ի 7-րդ համագումարից առաջ, անդրադառնալով երեկ Երևանի կենտրոնի հոսանքազրկմանը, ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետորսյանը։

«ՀԷՑ–ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Անջատման պատճառը եղել է սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը։ Սրա կապակցությամբ երկուշաբթի օրը ՀԷՑ–ում կլինեն ազատումներ, և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»,– ասաց նա։

«ՀԷՑ-ում երկուշաբթի ազատումներ կլինեն». Ռոմանոս Պետրոսյան