Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ինչո՞ւ սեպտեմբերի 19-ին չայցելեցիք Եռաբլուր»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Ինչո՞ւ սեպտեմբերի 19-ին չայցելեցիք Եռաբլուր»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
269
Այսօր, 15:24

Երեկ՝ սեպտեմբերի 19–ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման 2-րդ տարելիցն էր։
«Ինչո՞ւ չայցելեցիք Եռաբլուր»,- ճեպազրուցի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվեց լրագրողը։
«Մեր պատմության մեջ ողբերգական այդպիսի օրերը բազմաթիվ են, և դրա համար ունենք հիշատակի օրեր, երբ հարգում ենք մեր նահատակներին։ Մենք նահատակների զոհողությունը պետք է գնահատենք ապրող, զարգացող պետությամբ, որովհետև նրանք ընկել են, որ ՀՀ-ն ապրի։ Եթե այլ կերպ գնանք, ապա 365 օրն էլ ՀՀ-ում պետք է լինի սգի օր, որովհետև, ցավոք, դա մեր պատմությունն ու ճակատագիրն է»,- պատասխանեց նա։