«Պետության տարանջատումը Եկեղեցուց չի կարող վերածվել պետության և նրա քաղաքացիների՝ Աստծուց հեռանալու». Գարեգին Բ
![]() 143 Այսօր, 17:24 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրել է. «Հայ Եկեղեցին չի կարող ձեռնպահ գտնուել, որ պետութիւնն ու հասարակութիւնն անտարբեր լինեն հաւատքի նկատմամբ: Եկեղեցու համար անընդունելի է խղճի ազատութեան մի տարբերակ, երբ մարդու առաջադիմութեան շնորհիւ յաղթահարուած հեթանոսական բազմաստուածութիւնն այսօր աղանդների անհսկելի ներմուծումով անձից տեղափոխւում է հասարակութիւն: Դաւանանքի ազատութիւնը չի կարող նշանակել, որ հասարակութիւնը պէտք է անտարբեր լինի այն հարցում, թէ ո՞ւմ են երկրպագում իր անդամները՝ Աստծո՞ւն, թէ՞ սատանային, ո՞ր չափանիշներն են առաջնորդողը հասարակական կեանքի: Խղճի ազատութիւնը չի կարող վերաիմաստաւորուել որպէս ազատութիւն խղճից: Պետութեան տարանջատումը Եկեղեցուց չի կարող վերածուել պետութեան եւ նրա քաղաքացիների՝ Աստծուց հեռանալու։ Այլադաւանի հանդէպ հանդուրժողականութիւնը հասարակական նորմ չպիտի դարձնի ուխտադրժութիւնն ու դաւանափոխութիւնը: Կրթութեան աշխարհիկ բնոյթը չի նշանակում, որ պետական դպրոցը դաջելու է հոգեզուրկ էակներ՝ անտեղեակ թողնելով մատաղ սերնդին իր պապենական դաւանանքից, որի ծիրում ձեւաւորուել ու զարգացել է նրա ազգային աշխարհայեացքն ու ողջ մշակոյթը. մշակոյթ, որի ուսուցման ընդգրկումը դպրոցական ծրագրերում ձեւական է, քանզի անհնար է այն ըմբռնել ու զգալ առանց ազգային դաւանանքի իմացութեան»: Աղբյուրը` Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց |
«Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց»․ ՆԳՆ
7317:48«Պետության տարանջատումը Եկեղեցուց չի կարող վերածվել պետության և նրա քաղաքացիների՝ Աստծուց հեռանալու». Գարեգին Բ
12417:24«Ինչո՞ւ սեպտեմբերի 19-ին չայցելեցիք Եռաբլուր»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
37515:24«Էջմիածնում հոգևոր մեծ հավաքը հնարավոր է կայանա սեպտեմբերին կամ հոկտեմբերին»․ Նիկոլ Փաշինյան
17814:00«Կտրիճ Ներսիսյանը չի հավատում Աստծուն, նրան վերաբերվում է որպես ապրանքանշանի»․ Նիկոլ Փաշինյան
25511:42«ՀԷՑ-ում երկուշաբթի ազատումներ կլինեն». Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
19211:12«Քննիչը խոշոր չափի գումարի գողության փաստով վարույթ չի նախաձեռնել»․ Վարդուհի Սարգսյան
15911:06Սրբազանները բանտում էլ են մթնոլորտ փոխել. «Հրապարակ»
15009:00