Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց»․ ՆԳՆ

«Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց»․ ՆԳՆ
102
Այսօր, 17:48

«Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ»,- այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։

«Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։
Հիշեք, որ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը»,- նշված է հաղորդագրության մեջ։