Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Սարգիս Շնորհալու «Մեկնությիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին

Սարգիս Շնորհալու «Մեկնությիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին
69
Այսօր, 00:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ Անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձարստւիճան պաշտոնյաներ։
«Այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ շուրջ 93 մլն դրամ Մատենադարանին հատկացնելու վերաբերյալ, որով ձեռք է բերվել միջնադարի նշանավոր մատենագիր Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.): Մատենադարանի տնօրենության՝ ամիսներ տևած բանակցության արդյունքում հնարավոր է դարձել ձեռագիրը հանել աճուրդից և նվազեցնել նախնական գինը: Ձեռագրի մուտքը Մատենադարան կդառնա բացառիկ իրադարձություն բոլոր առումներով: Մեծադիր մատյանի մեկ թերթը պահվում էր Մատենադարանում և այսօրվա արարողությամբ այն զետեղվեց մատյանում»,- նշված է հաղորդագրության մեջ: