«Հանուն «Ժպիտների Քաղաք»-ի երախտագիտությունս եմ հայտնում Սաթի Սպիվակովային». Բագրատ Սրբազան
![]() 108 Այսօր, 00:54 Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սաթի Սպիվակովան գտնվում է Հայաստանում և բարեգործական միջոցառման ողջ հասույթը տրամադրելու է «Ժպիտների Քաղաք» (“City of Smiles”) քաղցկեղով երեխաների առողջության մեր սիրելի հիմնադրամին։ Դժբախտաբար անձնապես չեմ կարող ներկա գտնվել և ողջունել ու գնահատել մեր սիրելի արվեստագետին՝ կալանավայրում ապօրինի կերպով սահանափակված լինելու պատճառով։ Հանուն «Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, մեր երեխաների և ծնողների իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում աննման Սաթի Սպիվակովային իր նվիրումի, սիրո և խնամքի համար։ Թող Աստված զորացնի և պահպանի մեր երեխաներին և իրենց ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար ամենաթանկն է։ Գնահատանքս մեր անխոնջ հոգաբարձուներին և գործադիր տնօրինությանը, տնօրենին՝ մեծ նվիրումի և անսակարկ ծառայության համար։ Աստվածաշնչին ունկնդիր. «Տերն է մեր Հովիվը և մեզ ոչինչ չի պակասելու»։ Օրհնվեք և զորանաք»: Աղբյուրը` Սրբազան պայքար |
«Փաշինյանը և իր թիմը ծանր պատասխանատվությունից փախչելու համար դիմելու են կեղծիքների»․ Տիգրան Աբրահամյան
6801:24«Հանուն «Ժպիտների Քաղաք»-ի երախտագիտությունս եմ հայտնում Սաթի Սպիվակովային». Բագրատ Սրբազան
9400:54Զոհված զինծառայողների հարազատները կգիշերեն Եռաբլուրում՝ թույլ չտալու ՔՊ-ականներին գալ պանթեոն (տեսանյութ)
15400:24Սարգիս Շնորհալու «Մեկնությիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին
7200:00«ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե կրկին սկանդալի է վերածվել»․ ԶԼՄ
134Երեկ, 23:18«Գաղութում Նիկոլ Փաշինյանը կկատարի պլոտնիկի աշխատանք». Արթուր Սուքոյան
180Երեկ, 23:12Բրյուսելի օդանավակայանը կիբերհարձակման պատճառով չեղարկել է չվերթների կեսը
136Երեկ, 22:26«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում
132Երեկ, 22:12