«Փաշինյանը և իր թիմը ծանր պատասխանատվությունից փախչելու համար դիմելու են կեղծիքների»․ Տիգրան Աբրահամյան
![]() 86 Այսօր, 01:24 «Այս ողջ ընթացքն ուղեկցվել է Արցախի և Հայաստանի նկատմամբ նոր հարձակումներով՝ քարոզչական, քաղաքական, դիվանագիտական նաև ռազմական։ Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գիտակցում են այն ամենը, ինչ իրականացրել են, և այդ ծանր պատասխանատվությունից փախչելու համար դիմելու են կեղծիքների։ Այս իշխանությունը միայն կարողանում է հորինել իրականություն, կեղծել պատմությունը և փորձել սրբագրել իրենց այն քաղաքական մոտեցումները, որոնք հայ ժողովրդի համար բազում ողբերգական էջեր են բացել»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով եկել էր աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը մի օր պայթելու է, և այս իշխանությունը փլուզվելու է։ Անդրադառնալով Չորրորդ հանրապետության վերաբերյալ հայտարարությանը՝ Աբրահամյանը նշեց․ «Փաշինյանը փորձում է թաղել Երրորդ հանրապետությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր կառավարման ընթացքում իր քաղաքականության բերած սպառնալիքները թաղել են այն ամենը, ինչ եղել է Երրորդ Հանրապետության սկզբունքներում»։ Նշենք, որ Անկախության տոնին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են Եռաբլուրում, որ թույլ չտան վարչապետ Նիկոլին Փաշինյանն ու այլ ՔՊ-ականներ այցելեն պանթեոն։ |
«Հարցրեք ԵՊՀ ռեկտորին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր կապիտուլյանտ շեֆի զառանցանքին». Միհրան Հակոբյան
3402:24Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով կա 2 զոհ
6502:07«Փաշինյանը և իր թիմը ծանր պատասխանատվությունից փախչելու համար դիմելու են կեղծիքների»․ Տիգրան Աբրահամյան
8001:24«Հանուն «Ժպիտների Քաղաք»-ի երախտագիտությունս եմ հայտնում Սաթի Սպիվակովային». Բագրատ Սրբազան
11400:54Զոհված զինծառայողների հարազատները կգիշերեն Եռաբլուրում՝ թույլ չտալու ՔՊ-ականներին գալ պանթեոն (տեսանյութ)
18000:24Սարգիս Շնորհալու «Մեկնությիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին
7800:00«ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե կրկին սկանդալի է վերածվել»․ ԶԼՄ
139Երեկ, 23:18«Գաղութում Նիկոլ Փաշինյանը կկատարի պլոտնիկի աշխատանք». Արթուր Սուքոյան
187Երեկ, 23:12