Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Որևէ իշխանություն չի կարող ձևախեղել արժեքները՝ հանուն սեփական իշխանության»․ Արման Թաթոյան

«Որևէ իշխանություն չի կարող ձևախեղել արժեքները՝ հանուն սեփական իշխանության»․ Արման Թաթոյան
110
Այսօր, 09:36

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք է խոսքով ու գործով արժանի լինել Հայերենիքին ու պետականությանը, մեր ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին, ապրել ու արարել այս բացարձակ արժեքների գիտակցումով:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր պետությունը ստեղծվեց միլիոնավոր մարդկանց հավատով ու նվիրական երազանքներով, և որևէ իշխանություն չի կարող ձևախեղել այս արժեքները հանուն սեփական իշխանության կամ ստորաբերել դրանք իր իսկ սխալները կոծկելուն:
Շնորհավորում եմ բոլորիս մեր նվիրական Հայաստանի Անկախության տոնի առիթով»։