Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ովքեր ծախել են մեր անկախությունը, այսօր գեղեցիկ շնորհավորանքներ են հղում»․ Ոսկան Սարգսյան

«Ովքեր ծախել են մեր անկախությունը, այսօր գեղեցիկ շնորհավորանքներ են հղում»․ Ոսկան Սարգսյան
110
Այսօր, 15:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նրանք, ովքեր ծախել են մեր անկախությունը, դրանք մաս-մաս տվել օտարին, այսօր գեղեցիկ շնորհավորանքներ են հղել ՀՀ անկախության օրվա առթիվ։ Հիրավի, բարոյականությունից ամենից շատ խոսում են անբարոյականները։ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա կա, որը Հայաստանի տարածքը չպաշտպանեց Ադրբեջանի ագրեսիայից, Հայաստանի տնտեսության գերիշխող ճյուղերը, հանքերը, բանկերը, երկաթուղին, ատոմակայանը, ենթակառուցվածքները օտարների ձեռքին են, Հայաստանը 14,1 միլիարդ դոլարի պետական պարտք ունի ու այն շարունակում է աճել, ի՞նչ անկախությունից եք խոսում։ Հայաստանն ազատագրել է պետք պարտությունը սովորույթ սարքած, պարտությունները հաղթանակ ներկայացնող, օտարի դրածո կառավարիչներից, դրսից ղեկավարվող ընդդիմությունից, ստից, կեղծիքից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան