Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հակոբ Կարապետյանն է ինձ հայհոյել․ ծեծի հետ որևէ կապ չունեմ»․ Ավետիք Բաբայան

«Հակոբ Կարապետյանն է ինձ հայհոյել․ ծեծի հետ որևէ կապ չունեմ»․ Ավետիք Բաբայան
116
Այսօր, 11:18

«Հակոբ Կարապետյանը ԶԼՄ-ներին տված տարբեր հարցազրույցներում ինձ մեղադրում է ծեծի կամ ծեծը պատվիրելու մեջ, ուզում եմ հրապարակային ասել, որ ես այդ ամեն ինչի հետ կապ չունեմ»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։ «Ինչ վերաբերում է մեր նամակագրություններին, տվյալ անձը լրատվականների հետ զրույցում ասում է, որ ես եմ իրեն հայհոյել, վիրավորել և նա փորձել է տանել այս խոսակցությունը ավելի կոռեկտ դաշտ, որը իրականությանը չի համապատասխանում։ Հակոբ Կարապետյանին ես պատասխանել եմ այն կոնտեքստում, ինչով ինքը ինձ վիրավորել է, որից հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ 2 օր հետո տվյալ անձը զանգահարում է իմ աշխատանքային ընդունարան, գործավարուհին խնդրում է իր հեռախոսահամարը, որ ես կապ հաստատեմ։ Հասկանալով, իմ սուբեկտիվ կարծիքով, որ գործ ունենք քաղաքական ինչ որ պատվերի հետ, ես փորձել եմ զերծ մնալ այդ ամեն ինչից։ Այնուհետև նա մեսենջեր հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկում ինձ, իմ ազգականներին, ընկերներին, աշխատանքային թիմին՝ հայհոյանքների տարափ, որից հետո միայն զանգում եմ իրեն և իմ ձայնը լսելով՝ անջատում է հեռախոսը։ Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվում է․ ես Հակոբ Կարապետյանին երբևէ չեմ տեսել, որևէ առնչություն չեմ ունեցել, չեմ ճանաչում»,- ասել է Ավետիք Բաբայանը։

Ավետիք Բաբայանի ասուլիսը