Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Սա քաղաքական պատվեր է»․ Ավետիք Բաբայան

«Սա քաղաքական պատվեր է»․ Ավետիք Բաբայան
117
Այսօր, 11:48

«Այն, որ սա քաղաքական պատվեր է՝ դա իմ ներքին համոզմունքն է, որին որ ես վստահ եմ, քանի որ Հակոբ Կարապետյանի տարածած սուտը շարունակեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը»,- այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ «Ինձ շատ հետաքրքիր է, պարոն Մարությանին ևս Հակոբ Կարապետյանը ստել էր, թե նա իրականությունն իմանալով այդ ամպագորգոռ արտահայտություններն արեց, որ ես հասարակական կարգ եմ խախտել, թեպետ այստեղ հասարակական կարգի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, քանի որ դա անձնական նամակագրության մեջ է եղել։ Ես այդքանով, ու մի քանի դետալներ կան, որոնց մասին չեմ ուզենա բարձրաձայնել, վստահ եմ, որ սա կապված է իմ աշխատանքային գործունեության, քաղաքական թիմի հետ»,- ասաց Բաբայանը։