Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Արդյո՞ք գիտեք՝ արցախցի երեխաներն ի՞նչ կյանքով են ապրում». Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին

«Արդյո՞ք գիտեք՝ արցախցի երեխաներն ի՞նչ կյանքով են ապրում». Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին
123
Այսօր, 14:18

«Բռնի տեղահանությունից մինչ օրս դուք, որպես մարդու իրավունքների պաշտպան, Արցախից բռնի տեղահանված մեր երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ էական ջանքեր եք գործադրել, արդյո՞ք գիտեք իրենք որտեղ են, ի՞նչ կյանքով են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն։ Կանանց գաղութ ձեր հաճախակի այցելությունների մասին տեղեկանում ենք ձեր պաշտոնական հրապարակումներից, բայց դեռ ոչ մի անգամ չենք տեսել, որ դուք նպատակային այց կատարեք այն համայնքներ, այն հատվածներ, այն հաստատություններ, եթե իհարկե կան այդպիսիք, որտեղ հոգ են տարվում իրենց կամքից անկախ, ճակատագրի նման հեգնանքի արժանացած երեխաների մասին»,- Էդգար Ղազարյանը հարցն ուղղեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ Երեխաների իրավունքները և իրականացվող պետական քաղաքականությունը թեմայով այսօր տեղի ունեցող ԱԺ լսումների ժամանակ։ «Ես անձնապես, իմ աշխատակազմի հետ, եղել եմ այդ գրանցման կենտրոններում՝ շուրջօրյա ռեժիմով, և հենց տեղահանման ժամանակահատվածում զբաղվել եմ թե՛ երեխաների, թե՛ այլ անձանց խնդիրներով։ Անմիջապես տեղահանումից հետո Հայաստանի ՄԻՊ-ը առաջինն է, որ զեկույց հրապարակեց ընդհանրապես այդ ժամանակահատվածի իրադարձություների վերաբերյալ՝ զեկույցի փակ հատվածում ներկայացնելով երեխաների վերաբերյալ տվյալներ»,- իր պատասխանում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Էդգար Ղազարյանի հարցը Անահիտ Մանասյանին