«Զերծ մնացեք բանկային զգայուն տվյալները որևէ անձի տրամադրելուց». ՀՀ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Զերծ մնացեք ձեր առցանց բանկային հավելվածի հաշվի մուտքանունը, գաղտնաբառը և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց։
Եթե Ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵՔ:
Իրականում այդ «աշխատակիցները», իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:
Արդյունքում մուտք գործելով ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես ձեր հաշվում առկա, այնպես էլ ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:
Հիշեք՝ բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով,
զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության,
երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում,
չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել Ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը»:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
173Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
27930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
45028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
46828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37427.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38127.10.2026, 10:12